Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


1999 ԹՎԱԿԱՆԻՑ ԱՆՑԵԼ Է ԱՐԴԵՆ 15 ՏԱՐԻ

Ավելացվել է: 27-10-2014, 12:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
1999 ԹՎԱԿԱՆԻՑ  ԱՆՑԵԼ  Է  ԱՐԴԵՆ  15  ՏԱՐԻ
1999թվականի ոճրագործությունից անցել է արդեն 15 տարի, սակայն հայը հիշում ու սգում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կատարված դաժանությունը, որին զոհ գնացին ԱԺ նախագահը, վարչապետը, պատգամավորներ: Էջմիածնեցին քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ տարիներ շարունակ վառ է պահվում զոհերի հիշատակը: ԵԿՄ վարչության Էջմիածնի տարածքային բաժանմունքում՝ ԵԿՄ վարչության հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված անկյունում, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ անդամներ ծաղիկներ խոնարհեցին:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ էջմիածնեցիները ծաղիկ խոնարհեցին նաեւ Արցախյան հերոսամարտը խորհրդանշող «Հաղթանակ» հուշակոթողի առջեւ: Ապա ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի անդամները միացան «Եռաբլուր»-ի բարձունքում զոհերի հիշատակին ծաղիկ խոնարհող ԵԿՄ անդամներին, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանին: Այստեղ ծաղիկ դերցին «Անհայտ կորած» զինվորի հուշակոթողի, Սպարապետ Վազգեն Սարգսյանի, «Եռաբլուրում» հանգչող անմահ մարտիկների շիրիմներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: