Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՃԱՆԱՉՎԵՑ ՏԱՐԱՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ

Ավելացվել է: 12-11-2014, 13:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1270 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ  ՃԱՆԱՉՎԵՑ  ՏԱՐԱՎԱ  ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔ
«Հայաստանի Հանրապետության Տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն` նոյեմբերի 10-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղական ինքնակառավարման օր : Եվ, պատահական չէ, որ «Հայաստանի համայնքների միության›› եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից համատեղ անցկացվող <<Տարվա լավագույն համայնք>> ամենամյա մրցանակաբաշխությունը անցկացվում է հենց նոյեմբերի 10-ին: Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, համայնքապետեր, ավագանու անդամներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հատուկ ձեւավորված մրցույթային հանձնաժողովի կողմից <<Կանաչապատ համայնք 2014 >> անվանակարգում <<Լավագույն կանաչապատ համայնք 2014>> է ճանաչվել Էջմիածինը:
Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ղեկավարման տարիների ընթացքում կատարվել է պուրակ-զբոսայգիների, խաղահրապարակների ու հանգստի գոտիների բարեկարգում, ավելացել են նոր խաղահրապարակներ, զբոսայգիներ և հանգստի գոտիներ: Հիմնվել է պաշտպանիչ անտառաշերտ՝ 7հա տարածքով, Տերյանի եւ Արամ Մանուկյանի այգիները, 1 տարվա ընթացքում տեղադրվել է 12 տեսակի ավելի քան 150,000 ծաղկասածիլ: Զուր չէ, որ Հայաստանի Համայնքների Միության նախագահ Էմին Երիցյանն իր խոսքում առանձնացրեց, որ Էջմիածինը արժանի էր հաղթելու միանգամից մի քանի անվանակարգերում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: