Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 31-12-2014, 12:10 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՒ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
ՀԱՐԱԶԱՏ ԻՄ ԷՋՄԻԱԾՆԵՑԻՆԵՐ, ՀԱՐԳԱՐԺԱՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ,
Շնորհավորում եմ ամենքիդ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ նոր՝ 2015 թվականը հաջողություններ, երջանկություն բերի բոլորին, լինի առողջության, ձեռքբերումների տարի:
Նոր Տարին աշխարհի ամենամեծ տոնն է, տոն, որ միաժամանակ նշում են աշխարհի բոլոր ժողովուրդները: Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը լիարժեք վաստակել է իսկապես տոնական տրամադրությամբ Ամանորը նշելու իրավունքը: Ես լիահույս եմ, որ էջմիածնեցին տարեցտարի ավելի ու ավելի լավ է ապրելու, ավելի ու ավելի ուրախ մթնոլորտում է անցկացնելու տոնական օրերը:
Էջմիածնի քաղաքային իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայել բնակչության բարձր տրամադրությունը երաշխավորելու համար: Այս տարի եւս նորանոր դիզայներական լուծումներով գեղեցիկ տոնական տեսք ենք հաղորդել մեր քաղաքին: Արդեն ունենք արձագանքներ Հանրապետության տարբեր բնակավայրերից:
Ես ուրախ եմ, որ այս տարի եւս ողջ մեր երկրի տարբեր անկյուններից մեր հայրենակիցները գալիս են հիանալու Էջմիածնի տոնական լուսավորությամբ: Տեղեկացնեմ, որ ավանդույթի համաձայն, այս տարի եւս Ամանորի գիշերը տոնական ուրախ համերգ ենք նվիրելու էջմիածնեցուն եւ քաղաքի հյուրերին:
Տարվա արդյունքների վերաբերյալ մանրամասն հաշվետվություն ես ներկայացնում եմ օրենքով սահմանված ժամկետներում: Այս տարի բյուջեն կատարեցինք տասն ամսում: Սա աննախադեպ փաստ է, ինչը հնարավոր դարձավ էջմիածնեցիների գիտակից վերաբերմունքի արդյունքում: Խորին շնորհակալություններս մեր քաղաքի բնակչությանը: Հավաքագրված բյուջեն, բնականաբար, օգտագործվում է համայնքի կարիքների համար:
Միայն մի քանի ակնառու փաստ արձանագրեմ:
2014 թվականին ավարտեցինք Մշակույթի տան դահլիճի հիմնանորոգումը, որի բացումն արեցինք շքեղորեն տոնվող Էջմիածին քաղաքի տոնի օրը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ, էջմիածնի պատվավոր քաղաքացի եւ լավագույն բարեկամ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:
Մեր կարեւորագույն խնդիրներից է կանաչապատ ոռոգվող տարածքների ավելացումը, էջմիածնի տարբեր թաղամասերում այգիների, պուրակների հիմնումը:
Նոր այգու հիմքեր դրեցինք Էջմիածնի Արամ Մանուկյան թաղամասում:
7 հեկտար տարածքում պաշտպանիչ անտառաշերտ ենք հիմնել, որ տասնամյակներ հետո կենսականորեն ծառայելու է Էջմիածնին եւ էջմիածնեցուն:
Կարեւոր եմ համարում նշելը, որ բոլոր հաջողություններին հասել ենք մի կողմից սերտորեն համագործակցելով մեր քաղաքի բնակչության հետ, մյուս կողմից՝ իշխանությունների եւ Մայր աթոռի: Գոհունակությամբ արձանագրեմ, որ այս տարի եւս մեր աշխատանքի գնահատականն ստացանք պետական կառավարման տարբեր մարմինների եւ հասարակական կազմակերպությունների կողմից:
Լավագույն համայնք, լավագույն համայնքապետ կոչումներին ավելացավ նաեւ Հայաստանի Հանրապետության ամենականաչապատ համայնք անվանակարգը:
2015-ի ծրագրերը շատ են: Չմանրամասնելով՝ քաղաքային իշխանության՝ իմ ղեկավարած թիմի անունից խոստանամ, որ անելու ենք ամեն հնարավորն ու երբեմն էլ՝ անհնարը, որ Էջմիածինն առավել գեղեցկանա, էջմիածնեցին առավել հարմարավետ, առավել երջանիկ զգա իրեն իր հարազատ քաղաքում:
Մեկ անգամ եւս՝ շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: