Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՇՎԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 26-02-2015, 16:07 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆՇՎԵՑ ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԸ
Նշվեց հայ զորահրամանատար, հայ ժողովրդի ազատության և բարեկեցության համար մեծ պայքար մղած Զորավար Անդրանիկ Օզանյանի 150-ամյակը: Հայ ժողովրդի Մեծ Զավակ, Զորավար Անդրանիկի ծննդյան 150-րդ տարեդարձի կապակցությամբ Երկրապահ կամավորականների միությունը` վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ, Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց հայ մեծ հայդուկապետի հիշատակին` ծաղիկներ խոնարհելով նրա շիրմաքարին: Նախաձեռնությանը մասնակից էր ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը` բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Զորավար Անդրանիկի և հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նվիրյալ նահատակների հոգիների հանգստության համար կատարվեց հոգեհանգստի կարգ, ինչից հետո ընթերցվեց ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հրամանը Անդրանիկ Օզանյանին ԵԿՄ բարձրագույն պարգեւ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանով պարգեւատրելու մասին, որը տեղ գտավ նրա անվան թանգարանում:
Հայ ազատագրական շարժման գործում առանձնակի դեր խաղացած Անդրանիկ Փաշայի 150-ամյակին նվիրված միջոցառումն իր շարունակությունը ստացավ Էջմիածնում. Էջմիածնի քաղաքապետարանը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի հետ, միասին, քաղաքապետ, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկ խոնարհեց Անդրանիկ Օզանյանի` Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակին կից տեղադրված արձանին:
Համաժողովրդական սերը Զորավարը վաստակել է իր կենսագրությամբ, հայրենիքին ու հարազատ ժողովրդին անմնացորդ նվիրումով: Ինչպես նշել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մեծ Զորավարի 150-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձում` Անդրանիկ Զորավարը ոչ միայն հզոր ազգային, պետական, քաղաքական գործիչ էր, այլեւ՝ երկրապահ, առաջին երկրապահական գնդի հրամանատար:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: