Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 7-03-2015, 23:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգարժա՛ն մայրեր, տիկնայք, քույրեր, դուստրեր,

Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի և առաջիկա միամսյակի հաճելի առիթով:
Դաժան փորձություններով առատ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ հայ կինը մշտապես համարվել է մեր առասպելական կենսունակության ամենազորեղ փաստարկը և մեր ինքնատիպության հրաշագործ ուժը: Եվ եթե բազում դաժան փորձությունների միջով անցել և այսօր կանք այսպես ազգ ու պետություն, ապա դրա համար առաջին հերթին պարտական ենք մեր առյուծածին ու առյուծասիրտ մայրերին, գորովագութ քույրերին և վտանգի պահին իրենց ամուսիններին միշտ զորավիգ մեր հավատարիմ կանանց:
Սիրելի´ կանայք, Դուք այսօր էլ կարևորագույն դեր եք կատարում մեր անկախ հայրենիքի ամրապնդման ու հզորացման գործում, որպես մանկավարժ ու բժիշկ, արվեստագետ ու գիտնական, պետական պաշտոնյա ու գործարար: Հարազատների, ընտանիքի, աշխատանքի և վերջապես, երկրի հանդեպ Ձեր անմնացորդ նվիրվածությունն ու հավատարմությունը, հիրավի, արժանի է խորը երախտագիտության ու հիացմունքի:
Այս զգացումով էլ թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ գարնանային այս պայծառ տոնի առթիվ ու մաղթել անձնական երջանկություն,քաջառողջություն ու աշխատանքային հաջողություններ:
Սեր, խաղաղություն ու ջերմություն Ձեր ընտանիքներին:
ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ` ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: