Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ` ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ

Ավելացվել է: 9-03-2015, 13:21 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ`  ՍՊԱՐԱՊԵՏԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը` ձեւավորված ավանդույթի համաձայն Երկրապահ կամավորականների միությունը` վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ վաղ առավոտյան մեկնեց Արարատ` Սպարապետի հայրենի օջախում նշելու իր ծննդյան օրը: ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը` բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, միանալով ԵԿՄ նախաձեռնությանը` իր եռասերունդ երկրապահով շնորհավորեց Գրետա մայրիկին, շրջայց կատարեց Սպարապետի տուն-թանգարանում: Հայոց մեծ Սպարապետ, երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի մայրը հույս հայտնեց, որ շնորհիվ եռասերունդ երկրապահի մենք կունենանք Սպարապետի երազած երկիրը:
Երկրապահ կամավորականների վարչությունը Արարատից ուղեւորվեց Եռաբլուր` ծաղիկ խոնարհելով հարգանքի տուրք մատուցելու Սպարապետի եւ մնացյալ մեր քաջ հայորդիների հիշատակին:
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, արդեն յոթերորդ անգամ անցկացվեց պատանի երկրապահների երդման արարողությունը: Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ, այս անգամ մոտ 10 000 պատանի երկրապահ՝ հայրենասեր տղաներ եւ աղջիկներ ամբողջ Հանրապետությունից, երդվեցին Ծիծեռնակաբերդում լինել պահանջատեր եւ ամեն ինչ անել, որպեսզի մոտենա ամբողջական հայրենիքին վերատիրանալու օրը։
Երդման արարողության ավարտին ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները հանդես եկան ցուցադրական ելույթով, ինչից հետո եռասերունդ երկրապահները, երդման մասնակիցների հետ միասին, շարային քայլքով այցելեցին Մեծ եղեռնի հուշահամալիր` ծաղիկ խոնարհելու Ցեղասպանության զոհ դարձած 1,5 մլն հայերի հիշատակին վառվող անմար կրակի շուրջ:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: