Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԾԱՂԿԱԶԱՐԴԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԵՍ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Ավելացվել է: 2-04-2015, 10:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1983 |
ԾԱՂԿԱԶԱՐԴԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԵՍ ԹԻՎ 6 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի թիվ 6 «Արեւիկ» մանկապարտեզում Ծաղկազարդի տոնին նիրված հանդես էր, որին ներկա էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Էջմիածնի մակապարտեզներին մշտական ուշադրություն եւ աջակցություն ցուցաբերող քաղաքապետին թիվ 6 պարտեզի սաները դիմավորեցին աղ ու հացով: Մանկապարտեզի ավարտական խմբի երեխաները՝ թեմատիկ բեմադրություններով, երգերով եւ բանաստեղծություններով ներկայացրերցին Ծաղկազարդի խորհուրդը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է, նաեւ, որպես մանուկների օրհնության օր: Միջոցառմանը ներկա Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը աղոթքով օրհնեց հրաշք մանուկներին՝ խոսքը փոխանցելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:Մանկապարտեզի տնօրեն Սվետա Աբգարյանը շնորհակալական խոսք ասաց քաղաքապետին՝ մանկապարտեզի պայմանները բարելավելու եւ մշտապես աջակցելու համար:Մանկապարտեզների հանդեպ քաղաքային իշխանության առանձնահատուկ վերաբերմունքը զգում են Էջմիածնում գործող բոլոր մանկապարտեզները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: