Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 7-05-2015, 16:56 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ հայրենակիցներ, հարազա՛տ իմ համաքաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիդ Երկրապահի օրվա եւ մայիսյան հաղթանակների կապակցությամբ։
Մայիսը, գաղտնիք չէ, հայոց հաղթանակների ամիսն է։ Պատմության մեջ շատ ու շատ կարեւորագույն հաղթանակներ մեր ժողովուրդն ունեցել է հենց մայիսին։ Իսկ մայիսի 8-9-ին միանգամից չորս խոշոր իրադարձություն տոնելու առիթ ունենք։ Այս 2 օրվա ընթացքում մենք նշում ենք Շուշիի ազատագրումը, ֆաշիզմի նկատմամբ մարդկության տարած հաղթանակը, Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման օրը։ Իսկ մեծ քառատոնը նշել սկսում ենք Երկրապահի օրով։
Ջերմորեն շնորհավորում եմ Մեծ հայրենական պատերազմի մասնակիցներին։ Դուք մեծ ավանդ ունեք մեր այսօրվա ջինջ երկինքը երաշխավորելու գործում։ Չլիներ ձեր սերնդի հաղթանակը, չէինք ունենա եւ դրան հաջորդած ձեռքբերումները։
Սրտանց շնորհավորում եմ մերօրյա ազատամարտի մասնակիցներին։ Տիգրան Մեծից հետո առաջին անգամ Արցախյան գոյամարտում հայ ազգը կարողացավ տարածքներ ազատագրել եւ ընդարձակել հայրենյաց սահմանները։ Հպարտորեն արձանագրեմ, որ Արցախի պատերազին բնակչության թվի համեմատությամբ ամենաակտիվ մասնակցություն հենց Էջմիածինն է ունեցել։ Այնպես որ՝ Երկրապահի օրը, Արցախի ազատագրման, Արցախի բանակի հիմնադրման օրը նաեւ էջմիածնեցու տոնն է։
Էջմիածին քաղաքի բնակչության անունից շնորհավորում եմ աշխարհասփյուռ հայ ազգին մայիսյան հրաշալի քառատոնի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ լինենք միասնական. այդ դեպքում նորանոր հաղթանակներ ենք ունենալու եւ 21-րդ դարը մերն է լինելու։

Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: