Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԵԾ ՇՈւՔՈՎ ՆՇԵՑ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ

Ավելացվել է: 11-05-2015, 16:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԵԾ ՇՈւՔՈՎ ՆՇԵՑ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏՈՆԸ
Մայիսը հաղթանակների ամիս է, իսկ մայիսի 9-ը` կրկնակի հաղթանակի օր: Էջմիածնում նշվեց մեր պապերի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-րդ և նրանց որդիների ու թոռների պանծալի հաղթանակի տոնը, որը նշանավորվեց 23 տարի առաջ Շուշիի ազատագրման հաղթական համազարկերով: Կրկնակի հաղթանակի այս օրը Էջմիածնում արդեն մի քանի տարի է առանձնահատուկ շուքով է նշվում: Քաղաքապետարանի աշխատակիցները, քաղաքի ողջ ակտիվը, Մեծ հայրենականի վետերանները, Արցախյան ազատամարտի մասնակիցները՝ զորավար Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, ծաղիկ խոնարհեցին 2-րդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի հուշարձանին, որից հետո ընթերցվեց Զորավարի շնորհավորական ուղերձը' մայիսյան տոների կապակցությամբ:
Ընթերցվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձը եւ հայտարարվեց, որ Էջմիածնի ավագանու որոշմամբ, զոհված և հաշմանդամ ազատամարտիկների թվով 36 ընտանիք ազատվել է աղբահանության վճարից: Որոշ ընտանքիների տրվեցին արտոնություններ գույքահարկի և հողի հարկի գծով: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձի առթիվ՝հաշվի առնելով վետերանների հսկայական ավանդը նշված հաղթանակի գործում, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ, դրամական պարգեւ հատկացվեց 13 վետերանի: Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձի կապակցությամբ ֆինանսական աջակցություն հատկացվեց թվով 8 հաշմանդամ ազատամարտիկի և 2 ազատամարտի մասնակցի:
Ավանդույթի համաձայն այս տարի եւս քաղաքի վետերանների համար Էջմիածնի քաղաքապետարանը կազմակերպել էր դաշտային ճաշկերույթ. վետերանները, ինչպես պատերազմական օրերին, այսօր էլ օգտվեցին զորանոցային ճաշարանից դաշտային պայմաններում:
Միջոցառմանը ցուցադրական ելույթով հանդես եկան ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի երկրապահները՝ ցուցադրելով իրենց ռազմական հմտությունները:
Վետերանները, Էջմիածնում ծառայող զինվորները և պատանի երկրապահները քայլերթով ազատեցին հրապարակը, այն տրամադրելով Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի և պարի խմբերին, որոնք իրենց կատարումնեորվ զարդարեցին տոնական օրը:
Քաղաքապետարանի կողմից, որպես նվեր, հաղթանակի օրը շահագործման հանձնվեց Հայրենական Մեծ պատերազմին նվիրված խորհրդանշական շատրվանը՝ ամբողջովին վերանորոգված եւ ձեւափոխված:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: