Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 13-05-2015, 15:04 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆԻ ԱՆՎԱՆ  ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում միջոցառում էր՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմի 70 եւ Շուշիի ազատագրման 23-ամյակին: Միջոցառումը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրքի մատուցմամբ: Խոսվեց Հայրենական Մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում մեր հայրենակիցների ունեցած մեծ ավանդի եւ հայկական ռազմական ուժերի Շուշիում տարած նշանակալի հաղթանակի մասին: Միջոցառմանը ներգրավված էին սաներ՝ դպրոցում ուսուցանվող բոլոր մասնագիտական բաժիններից, ովքեր հմուտ տիրապետում էին իրենց նախընտրած երաժշտական գործիքին:
Էջմիածնում գործող երաժշտական դպրոցներում հաճախ կազմակերպվող միջոցառումները լավ առիթ են մասնակից-երեխաների համար եւս մեկ անգամ բեմ բարձրանալու եւ դրանով իսկ փորձ եւ բեմական վստահություն ձեռք բերելու: Երաժշտական դպրոցները, նաեւ, մշտապես ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքում կազմակերպվող մշակությանի միջոցառումներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: