Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ

Ավելացվել է: 18-05-2015, 18:24 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1492 |
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ. ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՎԿԱՆԵՐ
1977 թվականից ի վեր մայիսի 18-ը նշվում է որպես Թանգարանների միջազգային օր, որին ընդառաջ անց է կացվում «Թանգարանների գիշեր» ծրագիրը: Համաեվրոպական այս ծրագրին Հայաստանից մասնակցում է թվով 111 թանգարան՝ այդ թվում ՝ Էջմիածնի թանգարանները: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, ամենամյա այս միջոցառմանը Էջմիածինը մասնակցեց արդեն 7-րդ անգամ: Այս տարի՝ «Թանգարաններ. հիշողության վկաներ» խորագրի ներքո, այստեղ գործող թանգարանները հյուրընկալեցին հարյուրավոր այցելուների՝ նրանց պարգեւելով մշակութային նոր լիցքեր եւ դրական զգացողություններ:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համոզմամբ, հասարակության վերաբերմունքն իր պատմամշակութային ժառանգության հանդեպ թերևս ամենից վառ արտահայտվում է թանգարանների միջոցով, իսկ թանգարաններում պահվող հավաքածուները տվյալ ժողովրդի պատմամշակութային կյանքի արտապատկերն են։ Ուստի, մշտապես ակտիվ մշակութային կյանքով ապրող Էջմիածնի համար, «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ծրագիրը եւվս մեկ լավ առիթ է քաղաքացիներին ընձեռում վերարժեւորելու մեր մշակութային ժառանգությունը:
2015 թվականը հայերիս համար հիշարժան տարեթիվ է: «Թանգարաներ. հիշողության վկաներ» խորհրդանշական խորագրի ներքո անցկացվող թանգարանային գիշերներ ծրագրով եւս ոգեկոչվեց Մեծ Եղեռնի նահատակների հիշատակը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: