Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ

Ավելացվել է: 5-06-2015, 17:51 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1213 |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԸ ՏԱՐԻՆ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳՆԵՐՈՎ
2014-15 ուսումնական տարվա ավարտին Էջմիածնի երաժշտական դպրոցները հանդես եկան հաշվետու համերգներով: Ընտրված ծրագիրը հնարավորություն տվեց ներկաներին` ծանոթանալու ողջ տարվա ընթացքում կոլեկտիվի կատարած աշխատանքին, որի շնորհիվ էլ երաժշտական դպրոցներում սովորող սաները կարողացել էին մասնակցել տարբեր մրցույթ-փառատոների` տուն վերադառնալով բազմաթիվ ձեռքբերումներով եւ նվաճումներով:
Ինչպես փաստեց Էջմիածնի քաղաքապետարանի Սպիրիդոն Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Քերոբ Ասլայնանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մշտական ուշադրությունն ու աջակցութունը, ինչպես նաեւ, տարբեր առիթներով այստեղ սովորող սաներին խրախուսելը պարտավորեցնող է:
Երաժշտականների սաները մասնակցել էին Գյումրիում կայացած «Վերածնունդ» միջազգային 7-րդ եւ Նիժնի Նովգորոդում կայացած Ալեքսանդր Երմոլովի` «Մենք միասին ենք» միջազգային մրցույթ-փառատոներին, որտեղից վերադարձել էին նշանակալի ձեռքբերումներով` արժանանալով մեդալների եւ դիպլոմների: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մրցանակակիրներին շնորհակալագրեր հանձնեց` մրցույթներում Էջմիածինը արժանավայել ներկայացնելու համար:
Ներկայացնելով 2014-15 ուսումնական տարվա ընթացքում դպրոցի սաների ունեցած բազմաթիվ ձեռքբերումները, Էջմիածնի քաղաքապետարանի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի տնօրեն Բենիկ Շամիրյանը Գյումրիում անցկացվող «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի կազմակերպիչների կողմից շնորհակալագիր փոխանցեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին`
Երաժշտական դպրոցները տարվա ընթացքում հանդես են գալիս առնվազն 2 հաշվետու համերգով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: