Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Ավելացվել է: 10-06-2015, 17:32 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1335 |
ՀԱՇՎԵՏՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՂԻՇԵ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի Եղիշե Թադեւոսյանի անվան գեղարվեստի դպրոցը 2014-15 ուումնական տարին ավարտեց հաշվետու ցուցահանդեսով, որտեղ ներկայացված էին դպրոցի սաների տարվա ընթացքում կատարած բազմաթիվ եւ բազմաժանր աշխատանքները` ուսուցանվող բոլոր բաժիններից: Տարվա ընթացքում դպրոցի, թերեւս, ամենամեծ ձեռքբերումը դպրոցի շենքի վերանորոգումն էր, որը կատարվել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ:
Գեղարվեստի դպրոցի տնօրեն Զորիկ Բաբայանը ներկայացրեց ուսումնական տարվա բոլոր ձեռքբերումները:
Քաղաքի պատիվը բարձր պահող եւ տարբեր մրցույթներում արժանավայել ներկայացող յուրաքանչյուր ոք գնահատվում եւ խրախուսվում է քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողմից, ինչն էլ ավելի խթանում եւ պարտավորեցնում է սաներին ձգտել ավելիին: Ճապոնիայում կայացած 22-րդ մանկական միջազգային ցուցահանդեսում սերտիֆիկատի արժանանալու համար Դանիել Տերտերյանին քաղաքապետը շնորհակալագրի արժանացրեց:
Գեղարվեստի դպրոցը` տարվա ընթացքում սաների կատարած աշխատանքներից նվիրեց Էջմիածնի մանկապարտեզներին. փոքրիկ նկարիչների ստեղծագործություններն այսուհետ կզարդարեն մանկապարտեզների պատերը: Դպրոցի ուսուցչուհի Աշխեն Վարդանյանի ձեռքի հուշանվեր-աշխատանքը նվիրվեց քաղաքապետին:
Քաղաքապետը գեղարվեստի դպրոցի ավարտական սաներին վկայականներ հանձնեց, ինչից հետո հյուրերը շրջայց կատարեցին դպրոցում` ծանոթանալով հաշվետու ցուցահանդեսի աշխատանքներին եւ դպրոցի նոր պայմաններին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: