Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԻՆԻ ՋՐԱՇԽԱՐՀԻ ԲԱՑՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 4-08-2015, 14:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1373 |
ՄԻՆԻ ՋՐԱՇԽԱՐՀԻ ԲԱՑՈՒՄ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Ամառային այս շոգ օրերը հետաքրքիր անցկացնելու եւ տապը փոքր-ինչ մեղմելու համար Էջմիածնի քաղաքապետարանն իր փոքրիկ քաղաքացիների համար մեծ անակնկալ էր պատրաստել. քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքում բացվեց մինի ջրաշխարհ` ջրային հետաքրքիր ատրակցիոններով:
Մինի ջրաշխարհի կառուցման ժամանակ հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտ ստանդարտները. ատրակցիոնները անվտանգ են, իսկ դրանցից ցայտող ջուրը` ֆիլտրվող:
Անվճար ատրակցիոնի առկայությունը իսկական տոն եւ ուրախություն է երեխաների համար:
Ավազանը, որում գտնվում են ջրային ատրակցիոնները, ամեն առավոտ մաքրվում է քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների կողմից: Քաղաքային իշխանության ջանքերի շնորհիվ, այժմ երեխաները կարող են ամառային հանգիստը հետաքրիր եւ անվտանգ անցկացնել քաղաքի կենտրոնական պուրակում:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: