Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵԺ ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է

Ավելացվել է: 18-07-2012, 15:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԹԵԺ ՊԱՅՔԱՐՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է
Էջմիածնում սպորտի զարգացման համար արվում է հնարավոր ամեն ինչ: Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում թե մարզադպրոցներին, թե մարզիկներին: Հերթական ուշագրավ մրցաշարն էր: Մոտ մեկ ամիս Արմավիրի մարզի մեկ տասնյակից ավելի համայնքների թիմեր մրցում էին ավանդույթ դարձած ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթին արժանանալու համար: Պայքարը թեժ էր եղել, ապագա ֆուտբոլիստներն էլ առաջին պատվավոր մրցանակին հասնելու համար ջանք չէին խնայել:
Մրցապայքարում առաջին տեղը գրավել էր Մերձավան համայնքի թիմը, երկրորդ տեղում Էջմիածինն էր, իսկ երրորդում` Գայ համայնքը: Թիմերը ստացան պատվոգրեր, մեդալներ, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներ գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի կողմից 10-օրյա հանգիստ Սեւանա լճի ափին, ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պատվոգրեր: Առաջին մրցանակին արժանացած Մերձավանի թիմին գավաթը հանձնեց անձամբ Արցախի հերոս, գեներալ Մանվել Գրիգորյանը:
ԵԿՄ պատվոգրերի արժանացան նաեւ Մերձավան եւ Գայ համայնքների համայնքապետերն ու Մերձավան համայնքի ֆուտբոլի թիմի երկրորդ մարզիչը: Իսկ Էջմիածնի քաղաքապետի որոշմամբ պարգեւների արժանացան նաեւ լավագույն պաշտպան Գուրգեն Ռեւազյանը, լավագույն հարձակվող Ռազմիկ Սարգսյանը, լավագույն կիսապաշտպան Անդրանիկ Խաչատրյանը, լավագույն դարպասապահ Սարգիս Ոսկանյանը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ հաղթող թիմը պարգեւատրվեց նաեւ դրամական պարգեւով:
Այս մրցաշարին մասնակցում էին 14-16 տարեկան ֆուտբոլիստները: Այն արդեն մի քանի տարի անցկացվում է Էջմիածին քաղաքում, որի ժամանակ մարզի փոքրիկ ֆուտբոլիստները բարձր արդյունքներ են ցուցաբերում: Նախքան պարգեւատրման արարողությունը միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրեցին Արցախյան ազատամարտին նվիրված հուշակոթողին:





Գրել է: ԱՐԵՎՀԱՏ 3 апреля 2013 08:56 | Խումբ Гости
ԿԵՑՑԵՔ՜ ՄԵՐ ՏՂԱՆԵՐ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: