Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Ավելացվել է: 30-07-2012, 12:44 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ
20 տարի առաջ հուլիսի 27-ին Մոխրաթաղի բարձունքներից մեկի վերագրավման համար մղվող թեժ մարտերից մեկում զոհվում է արցախյան ազատամարտի նվիրյալներից մեկը` Մանուկ Սահակյանը՝ Մանչը: Նա ծնվել է 1969թ. հոկտեմբերին Էջմիածնում: Մասնակցել է ՀՀ Նոյեմբերյանի, Գորիսի, Վարդենիսի, ԼՂՀ Քարվաճառի, Շահումյանի, Մարտակերտի շրջանների մարտերին: Մանչի եղբայրը հիշում է. <<Ազնիվ ու բարի մարդ էր, միշտ հասնում էր բոլորին>>:
Էջմիածնի Զվարթնոց թաղամասի Գարեգին Նժդեհի անվան դպրոցի բակում է գտնվում Մանչի անունը հավերժացնող հուշակոթող, որտեղ հավաքվել էին նրա մարտական ընկերները, հարազատներն ու բարեկամները, որպեսզի հարգեն հիշատակը:
Նրանք ծաղիկներ դրեցին հուշակոթողին, ապա աշակերտները մի քանի խոսք ասացին խիզախ մարտիկի մասին:
1992-ի ադրբեջանական բանակը հսկայական ուժերով հարձակում էր սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրեթե բոլոր ուղղություններով և միայն հայ մարտիկների զոհողությունների ու հերոսության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը։ Այսօր բոլորս պարտական ենք նրանց:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ Զվարթնոցի Գարեգին Նժդեհի անվան դպրոցում բացվել է նաեւ Մանուկ Սահակյան անունը կրող դասասենյակ: Այստեղ են գտնվում <<անկախության բանակի>> ազատամարտիկի իրերից շատերը, դասասենյակը փոքրիկ թանգարան է հիշեցնում:
<<Մանուկը ազգի այն նվիրյալներից էր, ով թոքաբորբով հիվանդ ժամանակ հիվանդանոցից փախավ, որպեսզի օգնի իր ընկերներին մարտի դաշտում: Նրա անունը միշտ վառ կմնա բոլորիս հուշերում>>, -նշեց Մանչի մարտական ընկեր գնդապետ Հովսեփ Հովսեփյանը:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: