Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄԻ ԿՈՉՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻՆ

Ավելացվել է: 10-12-2015, 18:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1447 |
ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄԻ ԿՈՉՈՒՄ ՄԻՔԱՅԵԼ ԵՎ ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻՆ
«Գրանդ Հոլդինգի» ղեկավար, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին: Նրա ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: Հրանտ Վարդանյանի գործունեության մյուս կարեւորագույն ուղղությունը բարեգործությունն էր: Այսօր նրա գործը արժանիորեն շարունակում են որդիները` Միքայել եւ Կարեն Վարդանյանները` շարունակելով նաեւ ընտանեկան բարի ավանդույթը ` բարեգործությունը: «Գրանդ Հոլդինգի»սեփականատերերը բարեգործական ծրագրեր իրականացնում են նաեւ Էջմիածնում: Նրանց կողմից արված ամենամեծ նվերը եղավ Էջմիածնի տոնին` հոկտեմբերի 8-ին, որն էր բազմաֆունկցիոնալ մաքրիչ ամտոմեքենա` քաղաքի փողոցներն առավել բարեկարգ եւ մաքուր դարձնելու համար: Էջմիածին քաղաքին ցուցաբերած աջակցության եւ բարեգործական ծրագրերի իրականացման համար, Էջմիածին քաղաքի ավագանու որոշմամբ Միքայել եւ Կարեն Վարդանյաններին «Էջմիածին քաղաքի բարեկամ»-ի կոչում շնորհվեց:
Կարեն Վարդանյանը նշեց, որ կոչումը մեծ եւ հաճելի անակնկալ էր:
Նշված բարեգործությունը միակը չէ, որ իրականացվել է Էջմիածնում: Արդեն շուրջ 7 տարի «Գրանդ Հոլդինգի» շնորհիվ, Էջմիածնում 1000-ից ավելի երկրապահի, զոհվածի եւ պատերազմի մասնակցի ընտանիքներ ստանում են իրենց ամանորյա նվերները: Բարեգործական ավանդույթը կիրականացվի նաեւ այս տարի:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: