Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՄԱՆՈՐԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՆԿԱՏՈւՆ ԵՎ ԾԵՐԵՐԻ ՏՈւՆ

Ավելացվել է: 12-01-2016, 15:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 617 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԱՄԱՆՈՐԻՆ ԱՅՑԵԼԵՑ ՄԱՆԿԱՏՈւՆ ԵՎ ԾԵՐԵՐԻ ՏՈւՆ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գործունեության անքակտելի մաս է բարեգործությունը: Ողջ տարվա ընթացքում Էջմիածնի քաղաքապետարանը օգնության ձեռք է մեկնում հազարավոր ընտանիքների, աջակցություն է ցուցաբերում մշակութային օջախներին եւ հասարակական կազմակերպություններին: Բարեգործությունն, այնուամենայնիվ, շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը: Ամեն տարի` Ամանորի նախօրերին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ գլխավորությամբ, քաղաքապետարանը անակնկալներով, նվերներով, Ձմեռ պապի եւ Ձյունանուշի ուղեկցությամբ այցելում է Մարի Իզմիրյանի անվան մանկատուն: Մանկատանն երեխաներն ուրախ երգեցին եւ պարեցին Էջմիածնի քաղաքապետարանի «Վաղարշապատ» երգի պարի թատրոնի սաների հետ: Ձմեռ պապն ու Ձյունանուշը, գեղեցիկ համերգային ծրագրի ավարտին, Կարեն Գրիգորյանի կողմից նվերներ հանձնեցին բոլոր փոքրիկներին:
Ծերերի տանը քաղաքապետին սպասում են ամեն տոնի եւ առիթի ժամանակ: Այստեղ ապրող տատիկների համար քաղաքապետը սպասված եւ սիրված հյուր է: Կարեն Գրիգորյանի մշտական ուշադրությունն այս հաստատության նկատմամբ ակնհայտ է. քաղաքապետարանի կողմից այցելություններ եւ աջակցություն լինում է ողջ տարվա ընթացքում: Ավանդույթի համաձայն՝ Ամանորի նախաշեմին եւս քաղաքապետը՝ քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին, այցելեց Էջմիածնի Արագածի զանգվածի ծերերի տուն՝ հատկացնելով այստեղի բնակիչներին սննդամթերք եւ դրամական պարգեւներ։


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: