Ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության Էջմիածին և Վրաստանի Հանրապետության Մցխեթա քաղաքների միջև Էջմիածնում կնքված համագործակցության հուշագիրն ամրապնդվեց համագործակցության պայմանագրով: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եւ Մցխեթա քաղաքի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիցվերիձեն պայմանագիրը ստորագրեցին Մցխեթայում` Վրաստանի հոգեւոր կենտրոնում: Սույն պայմանագրով կողմերը պարտավորվում են աջակցել և օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, հասարակական, կազմակերպությունների, ձեռնարկություների և մասնագետների միջև գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու գործում, ինչպես նաեւ աջակցել և զարգացնել փոխշահավետ գործնական, առևտրային հարաբերություններ, նպաստել գործարար անձանց պատվիրակությունների փոխայցերին և համատեղ փոխշահավետ տնտեսական կապերի իրականացմանը, ինչպես նաեւ իրականացնել Էջմիածին եւ Մցխեթա քաղաքների բնակչության կյանքի եւ երկու պետությունների տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին փորձի փոխանակում: Պաշոնական այցի շրջանակներում Մցխեթայի քաղաքային իշխանությունը Էջմիածնի պատվիրակությանը ծանոթացրել է Վրաստանի պատմաճարտարապետական հուշարձաններին եւ տեսարժան վայրերին:
Ավելացնել մեկնաբանություն