Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԿԱՅԱՑԱՎ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավելացվել է: 7-07-2016, 17:02 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1048 |
ԿԱՅԱՑԱՎ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ  ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Երկրապահ կամավորականների միության եւ Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ ամեն տարի ամռանը անցկացվում է ֆուտբոլի մանկապատանեկան մրցաշար` ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ֆուտբոլային փոխանցիկ գավաթի խաղարկություն: Հանրապետության տարբեր մարզերի ֆուտբոլային թիմեր պայքարում էին 1-ին տեղին արժանանալու համար: Էջմիածնի մարզադաշտում ընթացող զորավար Մանվել Գրիգորյանի 60-ամյակին նվիրված ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ փուլում ԵԿՄ-ի «Երկրապահ» թիմը հաղթելով Արմավիր մարզադպրոցի թիմին նվաճեց փոխանցիկ գավաթը:
Եզրափակիչ խաղի ավարտից հետո Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը եւ մարզասեր հասարակությունը ծաղիկներ խոնարհեցին Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողին:
Պարգեւատրման արարողությունը կայացավ Էջմիածնի քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Նիստը սկսվեց տերունական աղոթքով:
Պատվավոր տեղեր գրաված թիմերին պարգեւները տրվեցին մեդալների եւ պատվոգրերի տեսքով: 1-ին պատվավոր տեղը գրաված թիմին գավաթը հանձնեց զորավար Մանվել Գրիգորյանը:
Հանդիսանալով մրցաշարի հովանավոր, Էջմիածնի քաղաքապետարանը նաեւ տարբեր անվանակարգերում հաղթողներին մրցանակներ էր սահմանել` առաջնության լավագույն ռմբարկու, լավագույն խաղացող, դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան,լավագույն հարձակվող եւ լավագույն գոլի հեղինակ: Անհատական անվանակարգերում հաղթողներին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը պատվոգրեր եւ խորհրդանշական նվերներ հանձնեց:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: