Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻ

Ավելացվել է: 28-09-2016, 12:04 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 673 |
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻ
Մշակութային փոխայցով Էջմիածնի պատվիրակությունը Ալավերդիում էր: Ամիսներ առաջ Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում բացված Ալավերդու արվեստագետների ստեղծագորությունների ցուցահանդեսին, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հաջորդեց Էջմիածնեցի նկարիչ-արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդեսը Ալավերդիում: Ցուցահանդեսը բացվեց Հայաստանի ազգային պատեկարասրահի Ալավերդու մասնաճյուղում: Ցուցահանդեսը կգործի մեկ ամիս:
Ալավերդու քաղաքապետարանի նախաձեռնությամբ Էջմիածնի պատվիրակության անդամններն այցելեցին Օձունի եկեղեցի, Սանահինի պատմական կամուրջ, ինչպես նաեւ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղից, որտեղ եւ ծաղիկ են խոնարհել Հայոց ցեղասպանության 100-րդ տաելիցը խորհրդանշող խաչքարին:
Առաջնորդվելով Էջմիածին եւ Ալավերդի քաղաքների միջեւ առկա հարաբերությունները շարունակելու եւ զարգացնելու ցանկությամբ, եւ ելնելով համագործակցության ամրապնդման շահերից Էջմիածին եւ Ալավերդի քաղաքների քաղաքապետարանների, ինչպես նաեւ «Արփինետ» ՍՊԸ-ի միջեւ կնքվեց համագործակցության հուշագիր, որը հետագայում կամրապնդվի պայմանագրով:
Սույն հուշագրով կողմերը պարտավորվում են զարգացնել համագործակցությունը մշակութային, կրթության եւ գիտության, տեղական ինքնակառավարման, էկոլոգիայի եւ ներդրումային գործունեության, քաղաքային տնտեսության, սպորտի, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Աջակցել եւ օժանդակություն ցուցաբերել մշակութային կապերի ստեղծմանը, համատեղ միջոցառումների իրականացմանը, ինչպես նաեւ մասնագիտական խմբերի փոխայցերի կազմակերպմանը, փորձի փոխանակմանը: Էջմիածին քաղաքը պատրաստակամություն է հայտնում «Արփինետ» ՍՊԸ-ի հետ համատեղ աջակցել Ալավերդիի քաղաքապետարանում բնակիչների սպասարկումը արագ եւ արդյունավետ կազմակերպելուն ուղղված մեկ պատուհանի սկզբունքով համակարգի ներդրման եւ հետագա օգտագործման հետ կապված հարցերում: «Արփինետ» ՍՊԸ-ն իր հերթին պատրաստակամություն է հայտնում անվճար հիմունքով Ալավերդիին տրամադրել «Ալավերդի.հայ» դոմենը, ինչպես նաեւ օժանդակել քաղաքապետարանի պաշտոնական կայքի սպասարկմանը:


ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻ
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱՅՑ ԱԼԱՎԵՐԴԻ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: