Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 23-02-2017, 16:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 834 |
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ
2016 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 104,4 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 383 մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 444մլն դրամ։ Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,5 տոկոսով։ Բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ այս մասին հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Քաղաքապետը ոլորտ առ ալորտ
մանրամասն ներկայացրեց, թե ինչ նպատակներով է օգտագործվել հավաքագրված բյուջեն: Ներկայացվեց, որ արդյունավետ են աշխատել քաղաքապետարանի բոլոր օղակները: Բնակկոմունալ տնտեսությունն, օրինակ, բարձր որակով կազմակերպում է ե´ւ աղբահանությունը, ե´ւ ձմռան ընթացքում ճանապարհների մաքրումը: Լուրջ աշխատանք է կատարվել նաեւ տանիքաշինության ոլորտում:
Հստակ աշխատանքներ են կատարվել քաղաքի բարեկարգման ուղղությամբ: Ավելացել են ոռոգվող կանաչապատ տարածքները, քաղաքապետարանը շարունակել է արվարձաններում այգիներ հիմնելու աշխատաոճը։ 2016 թվականի ընթացիկ տարում ընդհանուր առմամբ ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել քաղաքի 26 փողոցներում եւ 44 բազմաբնակարան շենքերի բակերում: Քաղաքապետն անուն առ անուն նշեց բոլոր այն փողոցները եւ բակերը, որտեղ իրականացվել են հիմնովին եւ մասնակի ասֆալտապատման աշխատանքներ: Նոր գիշերային լուսավորություն է անցկացվել թվով 31 փողոցներում: Սրան զուգահեռ քաղաքի լուսավորվող փողոցներում հին տիպի լուսամփոփները փոխարինվել են ժամանակակից էներգախնայող լուսադիոդային լամպերով:
Մշակույթի ոլորտը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Տարվա ընթացքում անցկացվում են բազում մշակութային միջոցառումներ` ամառային բաց կինոդիտումներ, համերգային ծրագրեր, բոլոր պետական, ազգային տոներին նվիրված մշակութային ծրագրեր եւ այլն: Հաշվետու տարվա ընթացքում հարստացվել է նաեւ գրադարանների գրքային ֆոնդը: Այսօր արդեն Էջմիածնում գործող 7 գրադարանների գրքային ֆոնդը մոտ 269 հազար է։
Սպորտի բնագավառում եւս հաջողություններն ակնառու են: Տարվա ընթացքում Էջմիածնում անցկացվել են լայնամասշտաբ մարզական տասնյակ միջոցառումներ: Աշխատանքներ են կատարվել ինչպես առողջ ապրելակերպի, զանգվածային ֆիզկուլտուրայի ուղղությամբ, այնպես էլ` մեծ սպորտում հաջողություններ արձանագրելու: Սպորտը խթանելու նպատակով հատուկ ուշադրության եւ դրամական խրախուսանքի են արժանացել աչքի ընկած մարզիկները եւ մարզիչները:
Տարվա ընթացքում ամրապնդվել են կապերը քույր քաղաքների հետ: Արտերկրի քաղաքների հետ գործակցության օրինակով մշակութային փոխանակման ծրագրեր են սկսվել Ալավերդի քաղաքի հետ։ Իսկ Էջմիածնի եւ Վրաստանի հոգեւոր կենտրոն Մցխեթայի միջեւ գործող հուշագիրն ամրապնդվել է համագործակցության պայմանագրով։
Մանրամասն շարադրելով 2016-ի ընթացքում կատարված աշխատանքները, քաղաքապետը նաեւ հստակ նշեց, որ վերջնական գնահատականը էջմիածնեցին է տալիս: Քաղաքապետարանի աշխատանքը գնահատվում է նաեւ hասարակական կազմակերպությունների կողմից: Էջմիածնի քաղաքապետին մի քանի վարկածով լավագույն քաղաքապետի տիտղոսի շնորհումը ասվածի վառ ապացուցն է: Քաղաքապետը հայտարարեց, որ Էջմիածնի քաղաքապետարանը շարունակելու է սերտորեն համագործակցել թե՛ քաղաքի բնակչության, թե՛ պետական եւ տարածքային կառավարման մարմինների հետ։ Եվ, հավատարիմ մնալով քաղաքային իշխանություն-էջմիածնեցի կապն ամրապնդելու գործընթացին, քաղաքային իշխանությունը ստեղծել է ամեն հնարավորություն համաքաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար: Կարեն Գրիգորյանը նշեց, որ դրա համար ստեղծված են բազմաթիվ խողովակներ՝ ընդունելություն քաղաքապետի մոտ, հանդիպումներ քաղաքապետարանի տարբեր ոլորտների պատասխանատուների հետ, քաղաքապետին կից ուսանողական, մշակութային, այլ մասնագիտական խորհուրդներ, հետադարձ կապ քաղաքապետարանի պաշտոնական կայքի միջոցով, շփումներ սոցիալական ցանցերում եւ իհարկե՝ շուրջօրյա գործող քաղաքապետարանի թեժ գիծ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: