Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Ավելացվել է: 22-03-2017, 13:02 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 344 |
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՎԻԿՏՈՐԻՆԱ ՊԱՏԱՆԻ ԵՐԿՐԱՊԱՀ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Երկրապահ կամավորականների միության եւ Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության նախաձեռնությամբ, Էջմիածնում անցկացվեց Աստվածաշնչի վիկտորինայի 2-րդ փուլը՝ Արմավիրի մարզի պատանի երկրապահների միջեւ: Վիկտորինայի 2-րդ փուլին մասնակցում էին մարզի 16 դպրոց: Պատանի երկրապահ ակումբների Արմավիրի մարզի համակարգող Վարուժամ Հայրապետյանի խոսքով, մրցույթը կրում է ուսումնական եւ դաստիարակչական բնույթ: Ուսումնական բաղադրիչն այն է, որ մասնակից թիմերը գիտելիքների պաշար են հավաքել եւ´ Հայ Առաքելական եղեկեցու մասին եւ Հայոց պատմությունից: Դաստիարակչականը՝ այն, որ պատանի երկրապահ ակումբի սաները դաստիարակվում են քրիստոնեական եւ ռազմահայրենասիրական ոգով: Թիմերին ողջունեց ու իմաստուն խաղ մաղթեց գերաշնորհ Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը: Տերունական աղթքից հետո մեկնարկեց մրցույթային մասը:
Թիմերին տրվում էր 10-ական հարց եւ 2 րոպե մտածելու ժամանակ: Կիսաեզրափակիչ անցած 8 թիմերից, հետագայում, միայն 1-ը կմասնակցի հանրապետական փուլին, որն, իհարկե, կորոշվի կրկին վիկտորինայի միջոցով:
Հաղթող թիմերի անդամները պարգեւատվեցին Մանուկների աստվածաշնչով:










Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: