Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 13-04-2017, 13:51 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 452 |
«ՄՇԱԿՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՆԳԱՌ» ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
ՀՀ Մշակույթի նախարարության եւ Էջմիածնի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում, «Գեղարդ» երգեցիկ խումբը մշակութային կանգառ կատարեց Էջմիածնում: Էջմիածնի քաղաքապետարանի Մակար Եկմալյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում Հայ հոգեւոր երաժշտության կենտրոնը ներկայացրեց «Հայ հոգեւոր եւ աշխարհիկ խմբերգ» համերգային ծրագիրը՝ «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ: Խմբավար Անահիտ Պապյանի ղեկավարությամբ էջմիածնեցի ունկնդրին ներկայացվեց Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտաս Ա. Աղցեցու, Ս. Ներսես Շնորհալու երկերից մինչեւ Մակար Եկմալյանի, Կոմիտասի, Էդգար Հովհաննիսյանի, Սերգեյ Աղաջանյանի եւ այլ հայ երգահանների ստեղծագործություններ:
Դահլիճի ջերմ մթնոլորտը ոգեւրել ու հուզել էր երգչախմբին:
Մշակութային այս ծրագիրը փորձ է համերգների, ներկայացումների, ֆիլմերի դիտումների, ցուցահանդեսների միջոցով ամրապնդել մշակույթ-հասարակություն կապը եւ հնարավորություն տալ մարզերի բնակիչներին առնչվելն մշակութային կյանքին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: