Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԻԱՑԵԼ ԷԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

Ավելացվել է: 20-04-2017, 11:16 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 424 |
ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ՄԻԱՑԵԼ ԷԻՆ ԲԱԶՄԱԹԻՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
Մաքուր եւ բարեկարգ քաղաք ունենալու համար կարեւոր է յուրաքանչյուր բնակչի սրտացավ վերաբերմունքը: Էջմիածինը բարեկարգ եւ մաքուր պահելու համար բացի ամեն օր, օրը մի քանի անգամ բնակկոմունալ վարչության կողմից իրականացվող սանմաքրման աշխատանքներից, քաղաքային իշխանությունը տարին առնվազն 2 անգամ հայտարարում է համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Հայտարարված հերթականը գարնանային շաբաթօրյակին, Էջմիածինը համատեղ մաքրելու եւ պատշաճ տեսքի բերելու աշխատանքներում ներգրավվել էին ինչպես քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները, այնպես էլ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, կրթօջախների աշխատակիցներն ու սաները, բուժաշխատողները եւ բազմաթիվ բնակիչներ:
Սանմաքրման և բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կատարվեցին քաղաքի բոլոր հատվածներում: Աշխատանքների ընթացքը վերահսկվում էր քաղաքապետարանի աշխատակցների կողմից: Ըստ անհրաժեշտության գործընթացը կազմակերպվում էր հատուկ տեխնիկայով՝ ինքնաթափներով ու ջրցաններով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: