Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ավելացվել է: 26-04-2017, 16:49 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 444 |
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Էջմիածնի քաղաքային իշխանության հետեւողական ծրագրերից է ոռոգվող կանաչապատ տարածքների պահպանումն ու ավելացումը՝ ավելի կանաչ ու էկոլոգիապես մաքուր քաղաք ունենալու համար: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնում ակտիվորեն կատարվում են գարնանային ծառատունկի աշխատանքներ: Քաղաքի տարածքները, այգիներն ու պուրակները համալրվելու են նոր ծառերով ու թփերով, հիմնվում են նոր կանաչապատ տարածքներ ու այգիներ:
Գարնանային ծառատունկի շրջանակներում, քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տնկվել է ավելի քան 1000 դեկորատիվ եւ մրգատու ծառ: Էջմիածին-Երեւան ճանապարհին տեղադրված տուաները փոխարինվել են գնդաձեւ ակացիաներով, որոնք առավել համապատասխան են մեր կլիմայական պայմաններին եւ ավելի երկարակյաց են: Իսկ Էջմիածնի Չարենց թաղամասում հիմնվել է նոր կանաչապատ տարածք: Նախկինում ոչ բարեկարգ վիճակում գտնվող տարածքը բարեկարգվել է բնակարանային կոմունալ վարչության կողմից, իսկ քաղաքապետարանի բարեկարգում տնօրինության աշխատակիցները տարածքում ծառատունկ իրականացրեցին: Ծառատունկի աշխատանքներին մեծ ոգեւորությամբ միացել էին թաղամասի բնակիչները՝ միահամուռ ուժերով քաղաքը բարեկարգելու եւ կանաչապատելու համար:
Այսօր արդեն Էջմիածնում կա մշտապես ոռոգվող գրեթե 75 հեկտար կանաչապատ տարածք, որոնց թիվը, տարեցտարի ավելանում է:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: