Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 8-05-2017, 13:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 518 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ  ՄԱՅԻՍՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Շնորհավորում եմ էջմիածնեցիներին, մեր ազգին մայիսյան չքնաղ տոների կապակցությամբ։ Մայիսի 8-9-ը հայության պատմության մեջ կարեւորագույն ամսաթվեր են, հիրավի՝ հաղթանակի օրեր։
Այս երկու օրվա ընթացքում մենք տոնում ենք Երկրապահի օրը, նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի եւ Շուշիի ազատագրման տարեդարձերը, ինչպես նաեւ՝ Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տարեդարձը։
Էջմիածինն ու էջմիածնեցին հայոց պատմության ամբողջ ընթացքում էական նշանակություն եւ կարեւորություն են ունեցել։ Էջմիածնի տարածքում է տեղի ունեցել Օշականի ճակատամարտ անվանումը ստացած իրադարձությունը։ Հայոց համար բախտորոշ Սարդարապատի ճակատամարտի հիմնական թատերաբեմը եւս Էջմիածինն է եղել։
Էջմիածնում է ձեւավորվել լեգենդար Թամանյան դիվիզիան, որ 1945-ին հաղթականորեն մտավ Բեռլին եւ պարեց մեր ազգային քոչարին։ Ի դեպ, հենց հայրենական պատերազմում հաղթամարտը կերտած մեր պապերից է հայրենասիրությունը փոխանցվել անկախության սերնդին, որ կարողացավ Շուշի ազատագրել, հայկական Արցախ աշխարհն ազատագրել, Արցախի պաշտպանության բանակը հիմնադրել։ Արցախի պաշտպանության բանակն արդեն 25 տարեկան է։ Սա պարծանքի եւ հպարտության հրաշալի մի առիթ է։ Ի դեպ, Արցախյան ազատամարտում էլ ամենածանրակշիռ մասնակցություն հենց էջմիածնեցիներն են ունեցել՝ մասնակցելով անխտիր բոլոր տարածքների պաշտպանության եւ ազատագրման մարտերին։ Հպարտ եմ ու երջանիկ, որ ինքս էլ համեստ մասնակցույուն եմ ունեցել մերօրյա ազատամարտում։ Էջմիածնեցիներս մեր հավատարմությունը երկրապահական երդմանն ապացուցեցինք նաեւ նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին՝ ակտիվ մասնակցություն ունենալով դրան։
Եվս անգամ շնորհավորելով ամենքիս Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների կապակցությամբ՝ մաղթում եմ աշխարհասփյուռ հայ ազգին հաջողություններ, միասնական պայքարի միջոցով ազգային իղձերի իրագործում եւ խաղաղություն։
Հարգանքներով՝ Էջմիածնի
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: