Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՆՇԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ

Ավելացվել է: 10-05-2017, 15:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 893 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՆՇԵՑ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ
Երկրապահի օրվա՝ մայիսի 8-ի տոնի առթիվ Էջմիածնի քաղաքապետարանը եւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը անցկացրեցին մի շարք միջոցառումներ: Էջմիածնեցիները Երկրապահի օրվա միջոցառումները սկսեցին ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում՝ հարգանքի տուրք մատուցելով ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի հիշատակին, այնուհետեւ միանալով ԵԿՄ երթին, քաղաքապետարանի աշխատակազմը եւ Էջմիածնի տարածքային բաժանմունքի եռասերունդ երկրապահը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ խոնարհվելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Երկրապահի օրը ոչ միայն ազգային, պետական տոն է, այլեւ ունի մայր եկեղեցու օրհնությունը: Օրվա խորհրդով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Արշակ սրբազանի հանդիսապետությամբ սուրբ եւ անմահ պատարագ մատուցվեց:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: