Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 25-05-2017, 22:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 461 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի´ ուսուցիչներ, սիրելի´ աշակերտներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ուսումնական տարվա ավարտը խորհրդանշող Վերջին զանգի կապակցությամբ:
Հարգարժա´ն ուսուցիչներ, պատմություն է դառնում ևս մեկ ուսումնական տարի և դարձյալ պահն է եկել մտորելու-ամփոփելու ամբողջ տարվա ընթացքում կատարածը: Համոզված եմ, որ ինչպես միշտ, Դուք անշահախնդիր և անմնացորդ Ձեր սաներին եք փոխանցել Ձեր գիտելիքները, սերն ու գուրգուրանքը՝ ակնկալելով, որ նրանք անպայման կգտնեն իրենց արժանի տեղը կյանքում: Սրտանց ցանկանում եմ, որ Դուք լիաբուռն վարձատրված զգաք Ձեր նվիրվածության ու տքնաջան աշխատանքի դիմաց:
Ավարտական դասարանների սիրելի´ աշակերտներ, պահը բացառիկ կարևոր է հատկապես Ձեզ համար: Դուք հրաժեշտ եք տալիս Ձեր հարազատ կրթօջախին, սիրելի ուսուցիչներին և կանգնած եք վճռական ընտրություն կատարելու առաջ: Եթե ուզում եք, որ ճիշտ ճանապարհով ընթանա Ձեր հետագա կյանքը , ապա ականջալուր եղեք Ձեր ուսուցիչների, ծնողների, ավագ ընկեր-բարեկամների խորհուրդներին, որոնք ստուգված են գիտելիքներով ու կենսափորձով:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում ամենայն հաջողություններ:
Հարգանքներով՝ Էջմիածնի քաղաքապետ Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: