Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ

Ավելացվել է: 24-09-2012, 13:05 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐ  ՏՈՆԴ  ԱՆԿԱԽ  ՀԱՅԱՍՏԱՆ
Հայաստանի Հանրապետությունը 21 տարեկան է: 1991թ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը ընտրեց անկախությունը ` հանրաքվեում իր վճռական «այո»-ն ասելով: Էջմիածնում, ըստ ավանդույթի, անկախության տոնը նշում են հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին նվիրված հուշակոթողին ծաղկեպսակ դնելով:
Քաղաքապետարանի նախաձեռնությամբ այստեղ է հավաքվում քաղաքի ողջ ակտիվը. նրանք շնորհավորում եւ խաղաղություն են մաղթում միմյանց:
Հայաստանին անկախությունը մեծ դժվարությամբ է տրվել: Կռիվ ու ցավ տեսած հայ ժողովուրդը, գնահատելով արյան գնով ձեռք բերած պետությունը, այսօր պարտավոր է պահպանել ու հզորացնել այն:
Հայրենասիրությունն է, որ ուժ է տալիս մարդուն: Այս համոզմանն էին հավաքվածները, ովքեր նշում էին, որ հանուն վաղվա պայծառ ու լուսավոր ապագայի են տարիներ շարունակ ծանր պայմաններում ապրել ու մեծացրել իրենց երեխաներին:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ Էջմիածնում հարգանքի տուրք մատուցելով հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած հայորդիների հուշակոթողին, էջմիածնեցիները այցելեցին Եռաբլուր: Իսկ քաղաքում տոնական միջոցառումները շարունակվեցին մինչեւ ուշ երեկո` Էջմիածնի քաղաքապետարանի երգի եւ պարի խմբերի մասնակցությամբ:








Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: