Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ

Ավելացվել է: 3-07-2017, 17:35 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1094 |
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
Հուլիսի 1-ից մեկնարկել է Հայաստանի զինված ուժերի 2017 թվականի ամառային զորակոչը: Ձեւավորված ավանդույթի համաձայն Էջմիածնի քաղաքապետարանը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ զորակոչիկներին Հայկական բանակ ճանապարհեց հանդիսավոր արարողությամբ: Միջոցառումը մեկնարկեց ծաղկեդրմամբ. քաղաքապետարանի աշխատակազմը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, նորակոչիկների ու էջմիածնեցիների հետ միասին ծաղիկ խոնարհեցին Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշակոթողի առջեւ: Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանը օրհնության խոսք հղեց զորակոչիկներին` կոչ անելով սրբությամբ ու հավատով պաշտպանել ու անառիկ պահել հայրենիքի սահմանները:
Բարձր գնահատելով զինվորի դերն ու նշանակությունը երկրի կայունության ու խաղաղության հարցում քաղաքապետ Կարեն Գրիգորյանը մշտապես զինվորի կողքին է: Բարի ծառայություն եւ բարի վերադարձ մաղթելով նորակոչիկներին, քաղաքապետը նրանց նաեւ օրհնած աղոթագրքեր եւ հիգիենայի պարագաներ նվիրեց:
Տղաների մարտական ոգին բարձրացնելու ու քաջալերելու նպատակով ընթերցվեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը: Հայրենասիրական երգ ու պարով, բարեմաղթանքներով ու աղոթքով տղաները մեկնեցին հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: