Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՆՑԿԱՑՎԵՑ ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Ավելացվել է: 11-07-2017, 17:28 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 715 |
ԱՆՑԿԱՑՎԵՑ  ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՓՈԽԱՆՑԻԿ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Էջմիածնի մարզադաշտում ավարտվեց ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի անվան մանկապատանեկան ֆուտբոլի փոխանցիկ գավաթի հերթական խաղարկությունը: Առաջնությանը մասնակցում էին Երեւանի եւ Արմավիրի մարզի մոտ 20 թիմ: Եզրափակիչ խաղում գավաթի համար պայքարում էին Արմավիրի եւ Երկրապահի թիմերը: Հաղթող դարձավ պատանի երկրապահի թիմը: 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Արմավիրի թիմը, 3-րդը` Արագածինը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մասնակցությամբ, երկրապահական ավանդույթների հարգմամբ, խաղի ավարտից հետո ծաղկեդրում կատարվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանին: Ապա Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ տեղի ունեցավ պարգեւների հանձնման հանդիսավոր արարողություն: Մրցանակներ հանձնվեցին նաեւ լավագույն ռմբարկուին, տարբեր օղակների լավագույն խաղացողներին: Արարողության ժամանակ ընթերցվեց նաեւ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը մրցաշարի մասնակիցներին: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը եզրափակիչ խոսքում մաղթեց, որ պատանի մարզիկները չբավարարվեն ձեռքբերումներով, միշտ ավելիին ձգտեն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: