Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ ՌՈՒԴԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ

Ավելացվել է: 21-07-2017, 15:13 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 908 |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ  ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ  ՌՈՒԴԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ
Էջմիածնում բացվեց գեղանկարիչ Ռուդիկ Պետրոսյանի ստեղծագործական գործունեության 2 փուլերը ներկայացնող աշխատանքների ցուցահանդես միանգամից երկու սրահում` քաղաքապետարանի նախասրահում եւ Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանի դահլիճում: Հայտնի գեղանկարչի աշխատանքները գունեղ են, բայց գերիշխող է կարմիրը։ Նկարչի խոսքով՝ կարմիրը մարդկանց ոգևորում է, էմոցիաներ հաղորդում եւ ինքն այս կերպ փորձում է հայաստանցիների մեջ եղած վատատեսությունը ցրել: Նրա կտավները ցուցադրվում են թե արևմուտքի, թե արևելքի ցուցասրահներում։ Էջմիածնում ցուցահանդեսով ներկայանալու առաջարկը ընդունել է մեծ սիրով եւ առանաց վայրկյան իսկ մտածելու:
Գեղանկարչի ցուցահանդեսը դիտելու էր եկել արվեստասեր հասարակությունը: Ցուցահանդեսը ողջունեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ գեղանկարչի աղջկա՝ Մերիի աշխատանքները: Հյուրերը շրջեցին սրահով եւ ծանոթացան բացառիկ վարպետությամբ կերտած աշխատանքներին՝ համոզվելով, որ արվեստը սահմաններ չի ճանաչում:
Միջոցառման ընթացքում «Միջազգային անվտանգության ասպետաց ակադեմիայի» նախագահ, գեներալ Արսեն Ֆիդանյանը Ռուդիկ Պետրոսյանին պարգեւատրեց «Մեծն Տիգրան» շքանշանով: Հայրենիքի պաշտպանության համար ասպետաց «Մեծն Տիգրան» շքանշանի արժանացավ նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: