Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 12-08-2017, 11:00 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 421 |
 ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Երիտասարդությունը բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրերում մշտապես հեգեմոն, առաջադեմ, առաջ մղող ուժ է եղել։ Որեւէ ժողովրդի ապագան գնահատելիս մշտապես էլ հաշվի է առնվել, թե ինչ երիտասարդություն ունի տվյալ ազգը։
Երիտասարդության դերն ու նշանակությունն անգնահատելի է եւ այսօրվա Հայաստանում։ Մեր երկրում բնակչության գրեթե մեկ երրորդ մասը 16-30 տարեկան երիտասարդներ են։ Նույնը կարելի է ասել եւ մեր քաղաք Էջմիածնի մասին։
Ճակատագրի բերումով հայ երիտասարդությունը, բնականաբար, նաեւ՝ Էջմիածնի երիտասարդությունը ակտիվորեն մասնակցել է նաեւ ազգային-ազատագրական պայքարին։ 1989-94-ի պատերազմը, նախորդ տարվա ապրիլյան պատերազմը ցույց տվեցին, որ հայ ազգը փայլուն երիտասարդություն է ունեցել եւ ունի։
Հարգելի՛ երիտասարդներ, Էջմիածնի համայնքային ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի եւ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։ Թող այս տոնական օրը առիթ լինի, որ մեկ անգամ էլ խորհեք ձեր անելիքների, ձեր առաքելության շուրջ։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, երջանկություն, առողջություն, անկոտրում կամք, վճռականություն։ Մենք բոլոր պայմաններն ստեղծել ենք, որ էջմիածնեցի երիտասարդները լիարժեք մասնակցեն քաղաքի կառավարմանը, ներկայացնեն առաջարկներ, ներգրավված լինեն բոլոր ծրագրերի իրագործման աշխատանքներում։ Մաղթում եմ մեր երկրին, նաեւ՝ աշխարհին խաղաղություն։

Հարգանքներով՝ Էջմիածնի
քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: