Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԼՐԱՑԱՎ ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 190-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 18-08-2017, 16:34 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 816 |
ԼՐԱՑԱՎ ՕՇԱԿԱՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ 190-ԱՄՅԱԿԸ
Այս տարի օգոստոսի 17-ին լրացավ Օշականի ճակատամարտի 190-ամյակը: Էջմիածնի քաղաքապետարանը, Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը, «Ռոսիա» հասարակական կազմակերպությունը եւ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը Օշականի հերոսամարտի հուշարհամալիրում կազմակերպել էին Օշականի ճակատամարտի 190-ամյակնին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցները` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, բարձրաստիճան այրեր, զինվորականներ, քաղաքացիներ ովքեր իրենց հարգանքի տուրքն էին եկել տալու այն հերոսներին, որոնք փրկեցին Էջմիածինը պարսկական բազմահազարանոց զորքերի պաշարումից: Հայտարարված լռության րոպեից հետո ներկաները Օշականի հերոսամարտի հուշարձանին ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին:
Այնուհետեւ հայաստանյաց առաքելական եկեղեցու եւ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները իրենց աղոթքն հնչեցրեցին առ աստված` զոհված հերոսների հոգու խաղաղության համար:
Միջոցառման ավարտին տոնական քայլերթով անցան հայ եւ ռուս պատվո պահակախմբի վաշտերը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: