Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 1-09-2017, 16:26 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1307 |
ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Սեպտեմբերի 1-ին Հանրապետության դպրոցներում հնչեց առաջին զանգը՝ ազդարարելով նոր ուսումնական տարվա սկիզբը։ Էջմիածնի բոլոր ուսումնական հաստատություններում օրը մեկնարկեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի շնորհավորական ուղերձի ընթերցմամբ:
Օրն ամենասպասվածն ու հիշարժանն է առաջին դասարան հաճախող մանուկների համար: Դպրոցական համազգեստով եւ տոնական փուչիկներով առաջին անգամ դպրոց եկած փոքրիկներն ողջունեցին եւ բարի երթ մաղթեցին նույն դպրոցի բարձր դասարանի աշակերտները:
Էջմիածնի Ներսիսյան թիվ 6 հիմանկան դպրոցում նոր ուսումնական տարվա առթիվ ողջունեց եւ նոր հաջողություններ մաղթեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Եւս մեկ անգամ կարեւորելով ուսուցիչների կատարած անուրանալի դերը, քաղաքապետը միաժամանակ աշակերտներին հորդորեց առավելագույն արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները եւ դառնալ արժանի քաղաքացի եւ ապագայի հենասյուն:
Քաղաքապետարանի ջանքերով Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոցի սաներն այս տարի մուտք գործեցին առավել բարեկարգված դպրոց: Դպրոցի տարածքը բարեկարգելու եւ ցանկապատը վերակառուցելու համար դպրոցի տնօրեն Սեդա Ենգիբարյանը` կոլեկտիվի, սաների եւ ծնողների անունից շնորհակալագիր հանձնեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Գիտելիքի եւ դպրության օրը դպրոցականները խոստացան լավ սովորել եւ լավ մարդ դառնալ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: