Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԻՎ 13 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Ավելացվել է: 7-09-2017, 12:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 588 |
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԹԻՎ 13 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի` մանկապարտեզների բարեկարգման շարունակական ծրագրի շրջանակներում հիմանանորոգվեց թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզի առաջին մասնաշենքի տանիքը: Ընդհանուր առմամբ վերանորոգվել է 666 քառակուսի մետր տանիք:
Մանկապարտեզների բարեկարգման շարունակական ծրագիրը քաղաքապետարանն իրականացնում է փուլ առ փուլ` ելնելով խնդիրների կարեւորությունից: Աշխատանքներ կատարվում են ոչ միայն շենքային պայմանների այլ նաեւ բակերի բարելավման ուղղությամբ:
Վերջին տարիներին ծավալուն աշխատանք է տարվել նաեւ այս մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգման ուղղությամբ: Բակը համալրվել է խաղային ատրակցիոններով, ամենուր ծաղիկներ են, դեկորատիվ եւ պտղատու ծառեր։ Տնկված 225 պտղատու ծաղերի թիվն օրերս ավելացավ եւս 3-ով. դեղձենիները, ծիրարնենիները եւ սալորենիները համալրվեցին խնձորենիներով: Ծառատունկը նախաձեռնվել էր մանկապարտեզի բարերար Մուրադ Մենեշյանի հիշատակին` երեխաների ու թոռների կողմից: Ծառատունկի անմիջական մասնակից էր բարերարի աղջիկը` Հասմիկը:
Մանկապարտեզի սաները ուշադիր հետեւեցինք ծառատունկի աշխատանքներին, իսկ վերջում հանդես եկան փոքրիկ միջոցառմամբ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: