Էջմիածնում անցկացվեց Ազգային մարզաձեւերի հերթական փառատոնը: Ավանդույթի համաձայն ամենամյա փառատոնի մասնակից մարզիկները՝ մարզիչների ուղեկցությամբ շքերթով մտան մարզադաշտ: Փառատոնում ներկայացված 12 մարզաձեւերում հանդես եկող թիմերի ավագները հանդիասավոր կերպով բարձրացրին Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, որից հետո մեկնարկվեց սպորտային մասը: Մինի ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, հունա-հռոմեկան եւ ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ, մարտեր առանց կանոների, մարմնամարզություն, շախմատ եւ մի շարք այլ սպորտաձեւերում էջմիածնեցի մարզիկները հանդես էին գալիս փայլուն կատարողականությամաբ ու իրենց փորձով կիսվում ներկաների հետ: Տարիներ շարունակ անցկացվող ազգային մարզաձեւերի այս փառատոնը, որը մեծ նշանակություն ունի թե´ մարզիկների, եւ թե´ մարզիչների համար, անցկացվում է Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամաբ եւ ֆինասավորմամբ:
Ավելացնել մեկնաբանություն