Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԵՏ

Ավելացվել է: 27-09-2017, 17:14 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 225 |
ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում տեղի ունեցող գրական հանդիպումները մշտապես ակտիվ են պահում քաղաքի մշակութային կյանքը: Բազմաժանր գրականություն, ակտիվ քննարկումներ, գրքի շնորհանդեսներ ու այս ամենը հանդիսատես-գրող ջերմ շփման շրջանակներում:
Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանին կից գրական սրահում այս անգամ հյուընկալվել էր գրող, թարգմանիչ, դիվանագետ, գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանը: Հանդիսատեսին ներկայացվեց Աշոտ Ալեքսանյանը թարգմանությունները` Շ. Բոդլեր, Ռ. Քիփլինգ, Պ. Վալերի, Ա. Քամյու, Ս.-Ժ. Պերս, Ժ. Կոկտո, Հ. Հեսսե, որոնք ըստ ներկաների ընթերցողի սեղանի մշտական գրքերից պիտի դառնան: Հանդիպման ընթացքում Աշոտ Ալեքսանյանը հանդիսատեսին ներկայացրեց իր աշխատանքները, որից հետո հյուրերը ընթերցեցին հեղինակի եւ´ բանաստեղծություններից, եւ´ թարգմանություններից:
Հանդիպման ավարտին գրող, թարգմանիչ Աշոտ Ալեքսանյանը քաղաքի գրադարաններին նվիրեց իր հեղինակայնին գրքերից ու թարգմանություններից:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: