Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 5-10-2017, 08:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 258 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի´ ուսուցիչներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու եւ անձամբ իմ անունից երախտագիտության զգացումով ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ:
Մատաղ սերնդին հիմնավոր կրթության ու դաստիարակության տալու խնդիրը բոլոր քաղաքակիրթ ժողովուրդների համար, իսկ մեր ժողովրդի` առավել եւս, առաջնային ու կարեւորագույն նշանակություն է ունեցել: Այդ նվիրական առաքելությունը, սիրելի´ ուսուցիչներ, Ձեզ է վերապահված` դրանով իսկ արժանի եք ամենայն երախտագիտության ու մեծարանքի: Ձեր այսօրվա սաներն են վաղը տնօրինելու մեր երկրի ճակատագիրը, ուստի բնավ չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից է գլխավորապես կախված մեր ժողովրդի ապագան: Ի վերջո, Ձեզ ենք պարտական մեր գիտական, մշակութային, մարզական եւ մյուս ոլորտներում ունեցած բոլոր հաջողությունների համար: Ու ամենակարեւորը. Ձեր կրթած ու դաստիարակած սաներն են Արցախյան հաղթանակների կերտողները, ապրիլյան քառօրյայում հերոսացողներն ու այսօր, մշտական վտանգի պայմաններում, երկրի անվտանգությունն ու անդորրը պահպանողները, հետեւաբար, Ձեզ է վերապահված նրանցով հպարտանալու առաջնային իրավունքը…
Փառք ու պատիվ Ձեզ, հարգարժան ուսուցիչներ, խոնարհում` Ձեր հայրենանվեր գործի, Ձեր ազնիվ վաստակի առաջ:
Կրկին շնորհավորելով այս հրաշալի օրվա կապակցությամբ` մաղթում եմ Ձեզ երջանկություն, քաջառողջություն եւ երկար տարիների աշխատանքային արդյունավետ գործունեություն:
Հարգանքներով`
Քաղաքապետ ` Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: