Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 6-10-2017, 20:08 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 376 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Գրադարանային համակարգի հարգարժա´ն աշխատողներ
Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Ձեր մասնագիտական տոնի` գրադարանավարի օրվա կապակցությամբ:
Հայտնի է, որ հայ ժողովուրդը իր պատմության ամբողջ ընթացքում պաշտամունքի հասնող սեր է ունեցել գրի ու գրչության նկատմամբ, իսկ գրքին հաճախ վերագրել է գերբնական ուժ ու զորություն: Բարեբախտաբար, այդ ակնածալից վերաբերմունքը շարունակվում է նաեւ մեր օրերում ու, գլխավորապես Ձեր շնորհիվ, հարգարժա´ն գրադարանավարներ, անպայման այդպես է լինելու նաեւ ապագայում: Եվ ինչքան էլ տեղեկատվության գերժամանակակից միջոցները ներթափանցեն մեր առօրյան, միեւնույն է, գիրքը կա ու մնալու է գիտելիքների ամենագլխավոր ու ամենահավաստի աղբյուրը: Սա ակնհայտ ճշմարտություն է, որով առաջնորդվելու դեպքում միայն լիարժեք կիրականացնեք այն ազնիվ առաքելությունը, որի համար կոչված եք:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում անձնական ու աշխատանքային նորանոր հաջողություններ:
Հարգանքներով`
Քաղաքապետ` Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: