Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 8-10-2017, 17:42 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 286 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի´ իմ էջմիածնեցիներ, հարազա´տ իմ համաքաղաքացիներ.
Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի տոնի կապակցությամբ: Հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածինն արդեն 2702 տարեկան է: Պատմության ողջ ընթացքում մեր քաղաքը ճակատագրորոշ նշանակություն է ունեցել հայ ազգի համար: Մեր քաղաքը եղել է ե´ւ արքայանիստ, ե´ւ կաթողիկոսանիստ: Էջմիածնեցիները մասնակցել են հայ ազգի համար բախտորոշ բոլոր պատերազմներին: Էջմիածնեցիները մտավորական են, գիտնական, շինարար, հմուտ արհեստավոր եւ բարձրարժեք արվեստագետ:
Էջմիածնեցին մշտապես տվել է հայրենիքին, պետությանն, ինչ կարող է, տվել է առանց փոխհատուցում պահանջելու: մեր սուրբ քաղաքը, էջմիածնեցին վաստակել են տոն ունենալու, լիաթոք ուրախանալու իրավունքը: Հավաստիացնում եմ ձեզ հարգելի էջմիածնեցիներ, թերեւս ինքներդ էլ տեսնում եք, որ քաղաքապետարանի աշխատակազմը ջանք ու եռանդ չի խնայում, որ մեր քաղաքն օրեցօր գեղեցկանա, հիմնանորոգվեն մշակույթի օջախները, խաղահրապարակներ կառուցվեն, քաղքւ լինի բարեկարգ եւ կանաչապատ, մանկապարտեզներում երաշխավորվեն սենյակների ջերմությունն ու բարձրորակ, բազմազան սնունդը:
Հարգելի´ էջմիածնեցիներ, ձեռք ձեռքի տված, փոխվստահության մթնոլորտում մենք կառուցելու ենք մեր երազանքների Էջմիածինը: Այդ ուղղությամբ դեռ շատ ու շատ անելիք ունենք: Իսկ այսօր եկեք միասին տոնենք մեր քաղքի ծննդյան օրը: Եկեք միասին ասենք` տոնդ շնորհավոր Էջմիածին, տոնդ շնորհավոր մեր սուրբ քաղաք, աշխարհի բոլոր հայերի հոգեւոր մայրաքաղաք:
Հարգանքներով` Էջմիածնի քաղաքապետ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: