Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՆՇԵՑ 2702-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 10-10-2017, 18:08 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 2031 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՆՇԵՑ 2702-ԱՄՅԱԿԸ
Ավանդույթի համաձայն տոնը նշվեց եռօրյա միջոցառումներով` հոկտեմբերի 6-ին, 7-ին եւ 8-ին:
Էջմիածնի տոնի միջոցառումները մեկնարկեցին տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի հարգմամբ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը եւ մի խումբ էջմիածնեցիներ, նախ ծաղիկներ խոնարհեցին Զվարթնոց թաղամասում գտնվող պանթեոնում, ուր հանգչում են Արցախյան ազատամարտի նահատակ էջմիածնեցիների աճյունները, ապա Հայրենական մեծ պատերազմի հուշահամալիրի մոտ, ինչպես նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Էջմիածնի 2702-ամյակի բազմաբնույթ միջոցառումների շարքում եղան համերգներ քաղաքի արվարձաններում` տոնական մթնոլորտը քաղաքի ողջ տարածքում պահպանելու համար:
Հագեցած էր տոնական ծրագրի երկրորդ օրը: Օրը մեկնարկեց Էջմիածնի պատմա-ազգագրական եւ Բաթումիի հնագիտական թանգարանների միջեւ գործակցության հուշագրի ստորագրմամբ: Ըստ այդմ, թանգարանները համատեղ գիտական աշխատանքներ կկատարեն եւ կհամագործակցեն մշակույթի ոլորտում:
Տոնի շրջանակներում, տոնական ծրագրի երկրորդ օրը նշվեց նաեւ Հայ միասնության խաչ կազմակերպության հիմնադրման 30-ամյակը: Այստեղ բացվեցին «Մաչանենց» միջազգային արվեստի նոր պատկերասրահն ու «Պատշգամբ» թատրոնը: Տարբեր սրահներում ներկայացվեցին ցուցադրություններ` սանկտպետերբուրգցի հեղինակ Պավել Մունտիեւի եւ էջմիածնեցի Ապրեսիկ Ալոյանի անհատական ցուցահանդեսները բացվեցին: Մանկական պատկերասրահում էլ ցուցադրվում էին արվեստաց դպրոցի սաների աշխատանքները:
Քանի որ հոկտեմբերի 7-ը նաեւ գրադարանի աշխատողի օրն է. հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել նաեւ քաղաքի կենտրոնական գրադարանում: Գրքի եւ գրականության կարեւորությունն ընդգծելով քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նախ շնորհավորեց գրադարանավարներին, ապա եւս 200 անուն գիրքով համալրեց գրքային ֆոնդը:
Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, ով եզակի եւ գովելի համարեց այն փաստ, որ Էջմիածնում գրադարանները համալրվում են պարբերաբար: Ներսես Տեր-Վարդանյանը եւս դատարկաձեռն չեր եկել: Փոխնախարարը գրադարանին նվիրեց Արտավազդ Փելեշյանի նոր հրատարակված գրքի եզակի օրինակներ:
Գրադարանների աշախատակիցները մասնագիտական տոնի կապակցությամբ դրամական պարգեւներ էլ ստացան։ Գրադարանից քաղաքապետն ու փոխնախարարը առանց գրքի չհեռացան. գրադարանավարների կողմից գրքեր նվեր ստացան:
Բուն տոնի օրը` հոկտեմբերի 8-ը մեկնարկեց համայնքային ավագանու տոնական նիստով, որի ժամանակ Էջմիածնի պատվավոր քաղաքացու եւ Էջմիածնի բարեկամի կոչումներ տալու որոշումներ կայացվեցին: Այնուհետեւ, Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողի մոտ տեղի ունեցավ խորհրդանշական արարողություն. քաղաքապետ Կարեն Գրիրգորյանի նախաձեռնությամբ մի-մի բուռ հող էր բերվել հայրենյաց սահմանների պաշտպանության համար նահատակված էջմիածնեցիների զոհվելու վայրերից ` Մարտակերտի, Հադրութի, այլ տարածքների բարձունքներից, որը միախառնվեց նաեւ Էջմիածնի սուրբ հողին եւ դրվեց Արցախյան հաղթանակը խորհրդանշող հուշարձանի հիմքում:
Հայ առաքելական եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնանքով եւ շնորհավորանքով մեկնարկեց հանդիսավոր նիստը: Այստեղ Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչում հանձնվեց ֆիզիկայի ուսուցիչ, Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Նորիկ Գրիգորյանին, խաչքարագործ Ռուբեն Նալբանդյանին, նկարիչ-քանդակագործ Սամվել Մովսիսյանին եւ մանկավարժ Անի Մկրտչյանին: Շնորհվեցին նաեւ քաղաքի բարեկամ կոչումներ:
Տոնական միջոցառումների բարձրակետ հանդիսացավ տոնական շքերթը: Որպես ավանդույթ, քաղաքի տոնին Էջմիածնի քաղաքապետարանի դիմաց բացվում են տարաբնույթ տաղավարներ: Քաղաքապետը շրջեց քաղաքի կրթական եւ մշակութային հաստատությունների պատրաստած տաղավարներով եւ ծանոթացավ ցուցադրված նմուշներին: Տաղավարների դիտմանը հաջորդեց տոնական շքերը: Քաղաքապետին կից ուսանողական խորհուրդը շքերթով` հայոց տառերով մուտք գործեց Կոմիտասի անվան հրապարակ: Շքերթը շարունակեց եռասերունդ երկրապահը, հայոց հոգեւոր դասը, մարզադպրոցի սաները, մշակութային հաստատությունները: Հանդիսավոր կերպով հրապարակ մտան խորհրդանշական Սահակ Պարթեւ կաթողիկոսը եւ Մեսրոպ Մաշտոցը : Շքերթը եզրափակեց 400-ից ավելի մասնակիցներով պարային ֆլեշմոբը:
Տոնական տրամադրության բարձրակետ հանդիսացավ համերգային ծրագիրը: Մինչ ուշ երեկո քաղաքացիները ուրախացան, երգեցին եւ պարեցին Կոմիտասի անվան մշակույթի պալատում գործող երգի եւ պարի խմբերի եւ հայկական բեմարվեստի ներկայացուցիչների հետ: Վերջում գիշերային Էջմիածնի երկինքը ողողվեց բազմագույն լույսերի տոնական հրավառությամբ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: