Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


200 ԿՏՈՐ ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

Ավելացվել է: 18-10-2017, 15:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 196 |
200 ԿՏՈՐ ԳԻՐՔ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ
Էջմիածնի 2702-ամյակի եւ գրադարանավարի օրվա շրջանակներում Էջմիածնի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել էր Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինը: Դեսպանի այցի կապակցությամբ գրադարանում Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի եւ դեսպան Իվան Վոլինկինի մասնակցությամբ հայ-ռուս ժողովուրդների հազարամյակներ շարունակվող բարեկամությանը նվիրված հայերեն-ռուսերեն լեզվով գեղեցիկ ասմունքի ցերեկույթ անցկացվեց:
Միջոցառումը ավարտվեց գրքերի փոխանցման արարողությունով: Դեսպան Իվան Վոլինկինը անհատական հավաքածուից գրադարանին համաշխարհային գրականության ռուսալեզու 200 կտոր գիրք նվիրեց: Դեսպանն ընդգծեց, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը ամուր հիմքերի վրա է:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքի խորհրդանիշ հուշանվեր նվիրեց դեսպանին, իսկ գրադարանի աշխատակիցները` գիրք:
Իզուր չէ, որ օրվա կապակցությամբ որպես բարեկամության խորհրդանիշ ընտրվել էր գիրքը` մշակութն ու արվեստ լեզու եւ սահմաններ չունեն:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: