Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 24-10-2017, 17:27 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 278 |
ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածինը բարեկարգ եւ մաքուր պահելու նպատակով, բացի քաղաքապետարանի բնակկոմունալ վարչության կողմից իրականացվող ամենօրյա սանմաքրման աշխատանքներից, քաղաքային իշխանությունը տարին մի քանի անգամ կազմակերպում եւ իրականացնում է շաբաթօրյակներ: Հայտարարված շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցում են ոչ միայն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցները, այլեւ քաղաքում գործող հասարակական կազմակերպությունների, կրթօջախների աշխատակիցներն ու սաները, բուժաշխատողներն ու բազմաթիվ բանակիչներ:
Կարեւորելով քաղաքում կանաչապատ տարածքների պահպանումն ու ավելացումը, հայտարարված շաբաթօրյակներին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնոթյամբ, կատարվում են նաեւ ծառատունկի աշխատանքներ: Այս շաբաթօրյակը եւս բացառություն չէր. Ներսեսյան թիվ 6 հիմնական դպրոցի բակը համալրվեց գնդաձեւ ակացիաներով: Մինչ այդ Էջմիածնի քաղաքապետարանի ջանքերով դպրոցի բակը ասֆալտապատվել էր, դպրոցը ցանկապատվել, իսկ մայթերը սալիկապատվել:
Հայատարարված համապետական շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման եւ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ կատարվեցին քաղաքի բոլոր հատվածներում:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: