Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ավելացվել է: 27-10-2017, 12:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 874 |
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Հոկտեմբերի 27-ը մեր նորագույն պատմության ամենասեւ էջերից է: 1999 թվականին հոկտեմբերի 27-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա կատարված հարձակման ժամանակ ահաբեկչական խմբի գործողությունների զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, վիրավորվեց 8 մարդ:
Ոճրագործության 18-րդ տերելիցին Էջմիածնի քաղաքապետարանը զոհված գործիչների հիշատակի ոգեկոչման միջոցառումներ անցկացրեց: Վաղ առավոտյան, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմը եւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի անդամները խոնարհումի տուրք մատուցեցին Էջմիածնում Վազգեն Սարգսյանի անվան հրապարակում`Ազգային հերոսի կիսանդրու առջեւ եւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքում`Սպարապետի նկարի մոտ, ինչպես նաեւ Արցախյան հերոսամարտի հուշարձանի մոտ: Այնուհետեւ, միանալով ԵԿՄ երթին` զորավար Մանվել Գրիգորյանի առաջնորդությամբ ծաղիկներ խորարհեցին եւ հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուրի բարձունքում հանգչող զոհերի հիշատակին:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: