Քաղաքաշինական աշխատանքները Էջմիածնում շարունակվում են: Լուրջ աշխատանքներ են տարվում մայթերի բարեկարգման ուղղությամբ: Արդեն իսկ սալիկապատվել են Մաշտոց, Խորենացի, Վազգեն Առաջին փողոցների որոշակի հատվածներ: Այս պահին մայթերի բարեկարգման աշխատանքներ են տարվում Բաղրամյան փողոցում. սալիկապատվում, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, վերափոխվում են եզրաքարերը: Եվ հետիոտների, եւ վարորդների համար հարմարավետ ու գեղեցիկ քաղաք ունենալու համար զուգահեռաբար կատարվում են նաեւ ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտապատման աշխատանքներ են կատարվել «Էջմիածին» բժշկական կենտրոն»-ի բակում, Չարենց 16, Վազգեն Առաջին 45բ շենքերի բակերում, 9-րդ դպրոցի բակում, Խորենացի, Բաղրամյան, Թումանյան Պատկանյան, Սպանդարյան, Ռուզան Եսայան փողոցներում: Բարեկարգամ աշխատանքներ են կատարվում նաեւ տանիքաշունթյան ոլորտում: Տանիքի հիմնանորոգման աշխատաներն ավարտված են թիվ 13 եւ թիվ 15 մանկապարտեզներում: Հիմնանորոգվել է նաեւ Կենտրոնական գրադարանի Մ. Խորենացի 6 հասցեի մասնաշենքի տանիքը: Բացի կատարած աշխատաններից քաղաքապետարնը նաեւ բնակիչներին տրամադրել է շինանյութ` ընդհանուր հաշվարկով 2040 քառակուսի մետր մակերեսով տանիքի հիմանանորոգման համար: /size]
Ավելացնել մեկնաբանություն