Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԵՐԿՐԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ-ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 6-11-2017, 17:01 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 224 |
ԵՐԿՐԱՊԱՀԱԿԱՆ ԾԱՌԱՏՈՒՆԿ-ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԷՋՄԻԱԾՆՈՒՄԵրկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ պատանի եւ երիտասարդ երկրապահները ծառատունկ եւ մաքրման աշխատանքներ իրականացրին Եռաբլուրում եւ Հանրապետության բոլոր եղբայրական գերեզմաններում, բոլոր հերոսների հուշարձանների մոտ։
ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի պատանի եւ երիտասարդ երկրապահները հայտարարված երկրապահական ծառատունկ-շաբաթօրյակը սկսեցին վաղ առավոտյան` ծառատունկով: Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ շուրջ 50 հացենի տեսակի ծառ տնկվեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարակից տարածքում: Այնուհետեւ երկրապահները մաքրման աշխատանքներ իրականացրին Էջմիածնի եղբայրական գերեզմանոցում, Վազգեն Սարգսյանի հուշարձանի եւ Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տարածքներում:
Երկրապահ կամավորականների միությունը նմանատիպ շաբաթօրյակներ հաճախակի է կազմակերպում` դա համարելով երիտասարդ երկրապահների հայրենասիրական դաստիարակության բաղկացուցիչ մաս:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: