Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ՈւՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ

Ավելացվել է: 17-11-2017, 09:10 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 371 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ  ՈւՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈւԹՅԱՄԲ
Հարգելի´ ուսանողներ
Նոյեմբերի 17-ին ամբողջ աշխարհը նշում է ուսանողության միջազգային օրը: Այս հաճելի առիթով սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` բոլոր էջմիածնեցի ուսանողներիդ եւ մաղթում տոնական բարձր տրամադրություն ու ամենայն հաջողություններ:
Ուսանողական տարիները, հիրավի, անկրկնելի են եւ անջնջելի հետք են թողնում յուրաքանչյուրի հիշողության մեջ` իրենց հագեցվածությամբ, հետաքրքիր բովանդակությամբ եւ, իհարկե, այդ տարիքին անչափ բնութագրող ռոմանտիկայով: Բայց խոստովանենք, որ դրանք առաջին հերթին գիտելիքներ ձեռք բերելու տարիներ են: Այդ գիտակցումը ոչ մի օր չպիտի լքի Ձեզ, քանզի Դուք պարտավոր եք դառնալ Ձեր ոլորտի բարձրորակ, փնտրված մասնագետներ: Լիարժեք ուսանողը պետք է նաեւ նախատեսող լինի, գործունյա, ակտիվ քաղաքացի` յուրաքանչյուր հարցում ունեցած իր հստակ դիրքորոշմամբ: Համաձայնեք, որ անտարբերությունը պարզապես հակացուցված է Ձեր կարգավիճակին, Ձեր վառվռուն ու կրակոտ տարիքին:
Սիրելի´ ուսանողներ, եւս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ անձնական երջակություն, հաջողություններ` ուսումնառության մեջ եւ, պատեհ առիթից օգտվելով, հորդորում` առավել սերտացնել համագործակցությունը Էջմիածնի քաղաքապետարանի հետ` հանդես գալով նոր նախաձեռնություններվ, նոր գաղափարներով:
Հարգանքներով`
Քաղաքապետ` Կ. Գրիգորյան

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: