Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ 5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

Ավելացվել է: 30-11-2017, 11:45 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1784 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ 5-ՐԴ ԲՐԻԳԱԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի նշեց կազմավորման 25-ամյակը: Զորամիավորումը կազմավորվել է 1992 թվականի նոյեմբերի 28-ին եւ մասնակցել արցախյան գոյամարտի ամենաթեժ մարտերին` վճռորորշ դեր խաղալով արցախյան պատերազմի հաղթանակի ապահովման գործում: Բրիգադը համալրված է եղել Հանրապետության բոլոր տարածքների կամավորականներից եւ զինծառայողներից, սակայն բրիգադի մեծ մասը կազմել են էջմիածնեցի կամավորները: Հրամանատարը եղել է այժմ ԵԿՄ վարչության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանը:
Էջմիածնի քաղաքապետարանը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ եւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը միացավ լեգենդար բրիգադի 25-ամյակի միջոցառումներին: Ծաղկեդրումներն ու հիշատակի միջոցառումները Էջմիածնում մեկնարկեցին վաղ առավոտից` Արցախյան ազատամարտին մասնակցած ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանին ծաղիկներ խոնարհելով, որից հետո հարգանքի տուրք մատուցվեց Եռաբլուր պանթեոնում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրվա խորհրդով օրհնության կարգ անցկացվեց` հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Մեծ է 5-րդ բրիգադի մարտական ուղին, այն անցնում է Արցախյան ազատամարտի հյուսիսային ու հարավային ռազմաճակատներով եւ հասնում Արցախի ու Հայաստանի պետական սահմանների ամրապնդմանն ու հայոց բանակի հզորացմանը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: